29 Նոյեմբերի 2019, 855 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 327-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի (ՀՎՀՀ` 09423966) կողմից «Մաքս Օիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02662703) 2019 թվականի հոկտեմբերի 8-ին կնքված N ԶԿՀ-ԳՀԱՊՁԲ-19/03 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բենզինի («Ռեգուլյար») և դիզելային վառելիքի (ամառային) ձեռքբերում՝ 6,258,900 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի հունիսի 6-ի «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագրի մասին» N 327-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: