Փոխվարչապետերի որոշումներ

29 Նոյեմբերի 2019, 852 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 626-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի սեպտեմբերի 18-ի «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Գյումրու և Տաշիրի տարեցների ցերեկային խնամքի կենտրոնների վերանորոգում և վերազինում» ծրագրի մասին» N 626-Ա որոշմամբ հաստատված ծրագրի 9-րդ, 10-րդ և 11-րդ կետերում «434,146» թիվը փոխարինել «476,500» թվով, իսկ «727,375» թիվը՝ «685,021» թվով:
2. Սահմանել, որ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմա–կերպության (ՀՎՀՀ` 05514397) կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Բարրի Թրեյդ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00173389) 2019 թվականի հոկտեմբերի 21-ին կնքված՝ N 0177 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բժշկական կահավորանքի, պարագաների և պիտույքների ձեռքբերում` 1,743,667 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02586575) 2019 թվականի հոկտեմբերի 15-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աուդիտորական ծառայությունների ձեռքբերում` 476,500 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի:

 

Արխիվ

2024

2023