Փոխվարչապետերի որոշումներ

29 Նոյեմբերի 2019, 851 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 68-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972)՝ «Հուն-Սավ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05536528) և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնքի «Օձունի Հովհաննես Օձունեցու անվան թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հետ (ՀՎՀՀ՝ 06604371) 2019 թվականի հոկտեմբերի 11-ին կնքված թիվ Infra/Constr 04-2019 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դպրոցական ճաշարանի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 4,930,450 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղական համայնքների զարգացում» ծրագրի մասին» N 68-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Արխիվ

2024

2023