29 Նոյեմբերի 2019, 840 - Ա
ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՐՄԱՎԻՐԻ ԹԵՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՈՒՐԲ ՆՇԱՆ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՐԵՎԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արմավիրի թեմի կողմից իրականացվող՝ 1,600,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Սուրբ Նշան» սոցիալական, կրթամշակութային կենտրոնում արևային վահանակների համակարգի տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արմավիրի թեմի կողմից (ՀՎՀՀ՝ 04706373) «Պրոֆպանել» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02809799) 2019 թվականի հոկտեմբերի 14-ին կնքված N 116 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային վահանակների պատրաստման, տեղադրման և երաշխիքային ժամկետի ընթացքում համակարգի սպասարկման աշխատանքների իրականացում՝ 1,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1 ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արմավիրի թեմին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին: