29 Նոյեմբերի 2019, 836 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8 Ի N 434-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի հուլիսի 8-ի «Ամերիկայի հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող «Դիլիջանի արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի վերանորոգման աշխատանքներ» ծրագրի մասին» N 434-Ա որոշման 1-ին և 2-րդ կետերում, ինչպես նաև որոշմամբ հաստատված ծրագրի 6-րդ, 9-րդ և 10-րդ կետերում «330,118.40 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով» բառերը փոխարինել «343,137.35 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով» բառերով: