29 Նոյեմբերի 2019, 844 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐ¬ԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N Մ-018-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից ձեռք բերված ապրանքները (2,830 կգ ընդհանուր քաշով, 9,883.79 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 2,959.6 ԱՄՆ-ի դոլար, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի հունվարի 27-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N Մ-018-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում: