Փոխվարչապետերի որոշումներ

29 Նոյեմբերի 2019, 835 - Ա

«ՍՊԻՏԱԿ-ՖԵՐՄԵՐ» ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՊԻՏԱԿԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Սպիտակ-ֆերմեր» գյուղատնտեսությանն աջակցող ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 16,685,368 դրամ ընդհանուր արժողությամբ «Սպիտակի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնակի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Սպիտակ-ֆերմեր» գյուղատնտեսությանն աջակցող ասոցիացիա» հասարակական կազամակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 06804407) «Մ. Լամբարյան» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 06800406) 2019 թվականի սեպտեմբերի 23-ին կնքված N 01/09 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վերանորոգման շինարարական աշխատանքների իրականացում՝ 16,685,368 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1 ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Սպիտակ-ֆերմեր» գյուղատնտեսությանն աջակցող ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հավելված

Արխիվ

2024

2023