Փոխվարչապետերի որոշումներ

29 Նոյեմբերի 2019, 834 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 68-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ (N 1)

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) «Վայս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01293851) 2019 թվականի նոյեմբերի 5-ին կնքված N Infra/Constr 05-2019 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինմոնտաժային աշխատանքների իրականացում՝ 7,082,100 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղական համայնքների զարգացում» ծրագրի մասին» N 68-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: