Փոխվարչապետերի որոշումներ

29 Նոյեմբերի 2019, 843 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել որպես օժանդակություն «Հայաստանի հանդբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված ներքոհիշյալ ապրանքների ներմուծման ծրագիրը՝
1) Միջազգային հանդբոլի ֆեդերացիայի կողմից ուղարկված մարզագույք՝ 3 տեղ, 65.7 կգ ընդհանուր քաշով, 2,038.40 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 620 ԱՄՆ-ի դոլար, «Արևմտյան» մաքսատուն-վարչություն.
2) Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի կողմից ուղարկված հանդբոլի փչովի գնդակներ` 4 տեղ (1200 հատ), 586 կգ ընդհանուր քաշով, 7,200 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, «Արարատյան» մաքսատուն-վարչություն.
3) Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի կողմից ուղարկված հանդբոլի փչովի դարպասներ՝ 2 տեղ (64 հատ), 637 կգ ընդհանուր քաշով, 8,196.96 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ 2,436.96 եվրո փոխադրման ծախսերը, «Արևմտյան» մաքսատուն-վարչություն:
2. «Հայաստանի հանդբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: