29 Նոյեմբերի 2019, 847 - Ա
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԲԱՇԽՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Բնության համաշխարհային հիմնադրամի գերմանական մասնաճյուղի (WWF-Գերմանիա) կողմից աջակցության նպատակով Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Արմենիա) հասցեով ստացված բեռի (52 կգ ընդհանուր քաշով, 4,950 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 399.50 եվրո, բեռի և բաշխման ցանկերը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
2. Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղին (WWF-Արմենիա)` նշված բեռի բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ: