Փոխվարչապետերի որոշումներ

29 Նոյեմբերի 2019, 830 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 219-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Զարգացում և բարեկեցություն» սոցիալ-տնտեսական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 02565758) կողմից «Լոնդոն բիզնես գրուպ» ՀՁ ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01223655) 2019 թվականի նոյեմբերի 7-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 625,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի ապրիլի 19-ի «Զարգացում և բարեկեցություն» սոցիալ-տնտեսական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Վայոց ձորի մարզի դպրոցներին դպրոցական գույքի տրամադրում» ծրագրի մասին» N 219-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: