Փոխվարչապետերի որոշումներ

18 Նոյեմբերի 2019, 818 - Ա

ԱՎԵՏԻՔ ԷԼՈՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանին 2019 թվականի նոյեմբերի 19-21-ը ներառյալ գործուղել Վրաստան (Թբիլիսի)՝ Վրաստանում քաղաքաշինական գործընթացների կազմակերպման և շինարարական թույլտվությունների տրամադրման փորձն ուսումնասիրելու նպատակով:
2. Ավետիք Էլոյանի՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ներկայացնել Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: