Փոխվարչապետերի որոշումներ

8 Նոյեմբերի 2019, 803 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N Մ-1283-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ Ցյուրիխի համալսարանական հիվանդանոց - Էլեոնորեն հիմնադրամի կողմից ուղարկված լաբորատոր ախտորոշիչ նյութերը (3 տեղ, 33.90 կգ ընդհանուր քաշով, 16,013.20 շվեյցարական ֆրանկին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ 497.20 շվեյցարական ֆրանկ փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2014 թվականի դեկտեմբերի 12-ի «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն վերականգնողական բժշկության զարգացմանը և բժշկասոցիալական խնդիրների բարելավմանը» ծրագրի մասին» N Մ-1283-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում: