8 Նոյեմբերի 2019, 805 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ՏԵՂ ԳՅՈՒՂԻ ԹԻՎ 2 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-Ի ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Լոս Անջելեսի Բրենտվուդ դպրոցի կողմից որպես աջակցություն, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Տեղ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հասցեով ուղարկված 154 դպրոցական օգտագործված սեղան-նստարանի (154 տեղ, 3,757 կգ ընդհանուր քաշով, 15,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 2,989 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Տեղ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին` նշված բեռի համապատասխան ձևակերպումները ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: