Փոխվարչապետերի որոշումներ

8 Նոյեմբերի 2019, 801 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 314-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի (ՀՎՀՀ` 04108656) կողմից «Դարֆ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02609379) 2019 թվականի հոկտեմբերի 17-ին կնքված՝ N ԽԱՊԱ-ՄԱ-ԱՊՁԲ-19/04 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 20 հատ համասեզոնային անվադողի ձեռքբերում՝ 900,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի հունիսի 6-ի «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագրի մասին» N 314-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: