Փոխվարչապետերի որոշումներ

8 Նոյեմբերի 2019, 791 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N Մ-1145-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի ուսանողական ջոկատների հանրապետական շտաբ-կամավորական աշխատանքների ծառայություն» հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 01505795) «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի հետ (ՀՎՀՀ՝ 00005614) 2019 թվականի հոկտեմբերի 1-ին կնքված N 363/ԾՊ-19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի դեկտեմբերի 2-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում եվրոպական երկրներից ժամանած կամավորներին համալսարանի հանրակացարանում սենյակների տրամադրում` 6,000,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2015 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի ուսանողական ջոկատների հանրապետական շտաբ-կամավորական աշխատանքների ծառայություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Հայաստանում աշխատանքի միջազգային կամավորական ճամբարների և արտերկրից ժամանած երկարաժամկետ կամավորների գործունեության կազմակերպում» ծրագրի մասին» N Մ-1145-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

Արխիվ

2024

2023