Փոխվարչապետերի որոշումներ

8 Նոյեմբերի 2019, 790 - Ա

«ՖՐԱՆՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՍՐՏԱՆՈԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

<p>&nbsp;Հիմք ընդունելով &laquo;Բարեգործության մասին&raquo; Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝<br /> 1. Բարեգործական որակել Ֆրանսիայի &laquo;Հայ-ֆրանսիական առողջապահական շարժում&raquo; բարեգործական կազմակերպության կողմից, որպես օժանդակություն, Գորիսի սրտաբանական կենտրոնի համար նախատեսված, &laquo;Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն&raquo; պետական հատկացումների հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հասցեով ուղարկված դեղորայքի (2 տեղ, 57 կգ ընդհանուր քաշով, 6,000 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 160 եվրո, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:<br /> 2. &laquo;Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն&raquo; պետական հատկացումների հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:</p> <p>&nbsp;</p>

Արխիվ

2024

2023