Փոխվարչապետերի որոշումներ

8 Նոյեմբերի 2019, 763 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐ¬ԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N Մ-1435-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ Մ Ա Ս Ի Ն (N 2)

 
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2015 թվականի դեկտեմբերի 25-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի հին թատրոնի շենքի և հարակից տարածքի վերակառուցման, վերանորոգման և բարեկարգման» ծրագրի մասին» N Մ 1435 Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Ինտեր-Կլիմա» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 06936464) հետ 2019 թվականի հոկտեմբերի 3-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ռետինեպատ կցաշուրթի կցամասի ձեռքբերում՝ 85,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Պրոֆ Ալ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 01831375) հետ 2019 թվականի հոկտեմբերի 8-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բազրիքի, անցակետի ապակիների, երդիկային պատուհանի, պտտվող դռների և ապակե վիտրաժի պատրաստում և տեղադրում՝ 20,400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի և աջակցման ծառայությունների մատուցում՝ 325,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Արտեզիա» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 04413813) հետ 2019 թվականի հոկտեմբերի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ջրամատակարարման, կենցաղային և անձրևատար կոյուղիների շինարարական և մոնտաժային աշխատանքների իրականացում՝ 8,938,907.71 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: