Փոխվարչապետերի որոշումներ

8 Նոյեմբերի 2019, 783 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N Մ-086-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02628286) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի փետրվարի 19 ի «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի շնորհում» ծրագրի մասին» N Մ-086-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Սակի ընդ Սանս» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02573566) 2019 թվականի սեպտեմբերի 27-ին կնքված N 3461-270919 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հոկտեմբերի 10-14-ը ընկած ժամանակահատվածում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շրջանակներում կազմակերպվող միջոցառումների սպասարկման համար 552 շիշ գինու նվիրատվություն` 1,666,880 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Հայլենդ Սելլարս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00132566) 2019 թվականի սեպտեմբերի 30-ին կնքված N HC-300919/1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հոկտեմբերի 10-14-ը ընկած ժամանակահատվածում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շրջանակներում կազմակերպվող միջոցառումների սպասարկման համար 650 շիշ գինու նվիրատվություն` 3,400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «ԼանԱր Սերվիս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01843373) 2019 թվականի հոկտեմբերի 8-ին կնքված N 3417-090919 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է համակարգչային տեխնիկայի մատակարարում` 4,495,424 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Բիզնես Սթայլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02521471) 2019 թվականի հոկտեմբերի 8-ին կնքված N 3487-081019 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հոկտեմբերի 13-15-ը պաստառների տպագրում և տեղադրում` 2,936,700 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: