Փոխվարչապետերի որոշումներ

12 Նոյեմբերի 2019, 815 - Ա

ՎԻԿՏՈՐՅԱ ԱՅԴԻՆՅԱՆԻՆ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9րդ հոդվածի 23րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39րդ հոդվածով՝
1. Եվրոպական միության Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում 2019 թվականի նոյեմբերի 1215ը ներառյալ կազմակերպվելիք «Թափանցիկ կառավարումը տեղական մակարդակում» համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Վիկտորյա Այդինյանին 2019 թվականի նոյեմբերի 1115ը ներառյալ գործուղել Չեխիայի Հանրապետություն (Պրահա):
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Վիկտորյա Այդինյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ներկայացնել Չեխիայի Հանրապետություն (Պրահա) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը: