8 Նոյեմբերի 2019, 778 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N Մ-411-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական կլոր սեղան հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 04717139)՝ «Ապիս Ա» ՍՊ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02276046) 2019 թվականի սեպտեմբերի 24-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբերի, Կիրանցի, Այգեհովտի և Ակնաղբյուրի համայնքներին նվիրաբերելու նպատակով պողպատե մեղրաքամ սարքերի մատակարարում՝ 1,020,600 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2018 թվականի մայիսի 18-ի «Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական կլոր սեղան հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքների Զարգացում» ծրագրի մասին» N Մ-411-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: