Փոխվարչապետերի որոշումներ

8 Նոյեմբերի 2019, 757 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N Մ-1435-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (N 1)

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2015 թվականի դեկտեմբերի 25-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի հին թատրոնի շենքի և հարակից տարածքի վերակառուցման, վերանորոգման և բարեկարգման» ծրագրի մասին» N Մ 1435 Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Սոլիդ մակերես» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00865263) 2019 թվականի սեպտեմբերի 24-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աստիճանաձև հատակի երեսպատման և հղկման աշխատանքների իրականացում՝ 14,601,600 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Արմենլիֆտ» ՀՁ ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00042942) և «Մեծն Էրիկ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 05502622) հետ 2019 թվականի սեպտեմբերի 25-ին կնքված եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վերելակի տեղադրում, թողարկում, կարգավորում՝ 3,250,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի և աջակցման ծառայությունների մատուցում՝ 325,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: