21 Հոկտեմբերի 2019, 745 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 350-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի (ՀՎՀՀ` 05536278) կողմից «Արմար Գրուպ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 06954997) 2019 թվականի սեպտեմբերի 27-ին կնքված՝ N ԿԲՀ-ԱԱՊ-ՄԱ-ԱՇՁԲ-19/03 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ջրի խողովակաշարի անցկացման աշխատանքների իրականացում՝ 758,010 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի հունիսի 6-ի «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագրի մասին» N 350-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: