Փոխվարչապետերի որոշումներ

21 Հոկտեմբերի 2019, 741 - Ա

«ՅՈՒԼԻԱՅԻ ՍԿՅՈՒՌԻԿՆԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՆՈՒՆ ԳԵՂԵՑԻԿ ԺՊԻՏԻ» ԾՐԱԳՐԻ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Յուլիայի սկյուռիկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 70,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Հանուն գեղեցիկ ժպիտի» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Լեհաստանի «Յուլիայի սկյուռիկներ» հիմնադրամի կողմից «Յուլիայի սկյուռիկներ» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված ատամնաբուժական սարքավորումները և պարագաները (8 տեղ, 1,321.1 կգ ընդհանուր քաշով, 9,815.95 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը և այլ ծախսեր կազմել են 2,160 եվրո, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:
3. «Յուլիայի սկյուռիկներ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հավելված