Փոխվարչապետերի որոշումներ

18 Հոկտեմբերի 2019, 735 - Ա

«ԼԻԱՐԺԵՔ ԿՅԱՆՔ» ՆԵՐԱՌԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման հասարակական կազմակերպության կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Նորաշեն թաղամաս 36, շենք, բն. 121, ՀՎՀՀ՝ 06405487 իրականացվող` 14,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Սոցիալական կենտրոնի վերանորոգում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հավելված