18 Հոկտեմբերի 2019, 734 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՈՒՂՏԱՍԱՐ ԳՅՈՒՂԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՑԱՆՑԻ ԿԱՌՈՒՑՈՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 108,252,251 դրամ ընդհանուր արժողությամբ «Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Ուղտասար գյուղի ջրամատակարարման ցանցի կառուցոմ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Արցախի Հանրապետության կառավարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «ՇՄՇ-23» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 09101042) 2019 թվականի օգոստոսի 12-ին կնքված N ԱՀ/Ջ-01/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ջրամատակարարման ցանցի կառուցոմ՝ 75,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1 ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին: