Փոխվարչապետերի որոշումներ

18 Հոկտեմբերի 2019, 730 - Ա

«ՖՈՔԸՍ ՕՆ ՉԻԼԴՐԵՆ ՆԱՈՒ, ԻՆԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ամերիկայի «Ֆոքըս օն չիլդրեն նաու (FCN)» հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի 200 հղի կանանց և մինչև 6 ամսեկան երեխա ունեցող ընտանիքներին բաշխելու նպատակով «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հասցեով ուղարկված հագուստի (8 տեղ, 215 կգ ընդհանուր քաշով, 17,800 ԱՄՆ-ի դոլար արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 310 ԱՄՆ-ի դոլար, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և բաշխման ծրագիրը:
2. «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին` նշված բեռի համապատասխան ձևակերպումները ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հավելված