Փոխվարչապետերի որոշումներ

18 Հոկտեմբերի 2019, 729 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄ- ԲԵՐԻ 25-Ի N Մ-1435-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2015 թվականի դեկտեմբերի 25-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի հին թատրոնի շենքի և հարակից տարածքի վերակառուցման, վերանորոգման և բարեկարգման» ծրագրի մասին» N Մ 1435 Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Գամմա Էլեկտրիկս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00098479) և «Մեծն Էրիկ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 05502622) հետ 2019 թվականի սեպտեմբերի 9-ին կնքված եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տանիքի ջրատարների հակասառցակալման աշխատանքների իրականացում՝ 5,549,940 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի և աջակցման ծառայությունների մատուցում՝ 554,994 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Էներգովեստ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01014432) 2019 թվականի սեպտեմբերի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դիզել-գեներատորի խլացուցիչի մոնտաժման աշխատանքների իրականացում՝ 605,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: