18 Հոկտեմբերի 2019, 724 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N Մ-126-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 07203481) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2012 թվականի փետրվարի 24-ի «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարանի հանդիսությունների դահլիճի շենքի արտաքին և ներքին հարդարման աշխատանքների իրականացում» ծրագրի մասին» N Մ-126-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Սավ-Վաս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00089023) 2019 թվականի սեպտեմբերի 2-ին կնքված՝ N 01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տարածքի մաքրման ծառայության մատուցում` 3,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Պրոֆ-Ալ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01831375) 2019 թվականի սեպտեմբերի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ապակե կոնստրուկցիաների պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում` 3,900,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: