18 Հոկտեմբերի 2019, 712 - Ա
ՎԱՀԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով՝
1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից կազմակերպվելիք` «Միջնաժամկետ և երկարաժամկետ տնտեսական պլանավորումը զարգացող երկրների համար» խորագրով դասընթացին մասնակցելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Վահե Դանիելյանին 2019 թվականի հոկտեմբերի 22-ից մինչև նոյեմբերի 14-ը ներառյալ գործուղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին):
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Վահե Դանիելյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ներկայացնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Ընդունել ի գիտություն, որ գործուղման բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր