9 Հոկտեմբերի 2019, 698 - Ա
ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱՆՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի սեպտեմբերի 5-ի N 1246-Ա որոշման 2-րդ կետով՝
1. Ստեղծել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության շրջանակներում քաղաքականությունների մշակման և համակարգման ոլորտի բարեփոխումների աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Ստեղծել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության շրջանակներում հանրային ծառայության և մարդկային ռեսուրսների կառավարման բարեփոխումների աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Ստեղծել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության շրջանակներում պետական ծառայությունների ոլորտի արդիականացման աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 3 հավելվածի:
4. Ստեղծել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության շրջանակներում հաշվետվողականության և բարեվարքության ոլորտի բարեփոխումների աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 4 հավելվածի:
5. Հաստատել աշխատանքային խմբերի աշխատակարգը՝ համաձայն N 5 հավելվածի։