4 Հոկտեմբերի 2019, 691 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի N 270-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ-ՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի N 445-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒ_ ԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասԸ՝
1. Սահմանել, որ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի կողմից (ՀՎՀՀ՝ 05503942)՝ «Դը Հոռեկա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02643751) 2019 թվականի օգոստոսի 20-ին կնքված N 1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է խոհանոցային պարագաների մատակարարում` 5,023,375 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մայիսի 24-ի «Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի կողմից իրականացվող «Մասնագիտական ուսուցումներ Շիրակի մարզի գործագուրկների համար» ծրագրի մասին»
N 270-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի
2019 թվականի մայիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մայիսի 24-ի N 270-Ա որոշմամբ հաստատված ծրագրում փոփոխություններ կատարելու և նույն ծրագրին հարակից գործարքների մասին» N 445-Ա որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը: