Փոխվարչապետերի որոշումներ

4 Հոկտեմբերի 2019, 690 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ «ՄՈԼԵԿՈՒԼԱՅԻՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Համբուրգ քաղաքի «Մոլեկուլային նեյրոկենսաբանության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հասցեով ուղարկված պլաստիկե պարագաների և սարքերի (2 տեղ՝
165 կտոր, 50 կգ ընդհանուր քաշով, 267.65 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 195.00 եվրո, «Արարատյան» մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: