Փոխվարչապետերի որոշումներ

4 Հոկտեմբերի 2019, 674 - Ա

«ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՑԱԽԻ ՄԻԱՎՈՐ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Արցախի Հանրապետության սահմանամերձ շրջանների բուժհաստատություններին, մանկապարտեզներին, բազմազավակ և անապահով ընտանիքներին օժանդակելու նպատակով, Թեհրանի «Թևանիկ» բարեսիրական խմբի կողմից «Հայ օգնության միության Արցախի միավոր» հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (113 տուփ, 1,541.70 կգ ընդհանուր քաշով, 12,900 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 900 ԱՄՆ-ի դոլար, ցանկը՝ համաձայն հավելվածի, Հարավային մաքսատուն-վարչություն) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
2. «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հավելված