Փոխվարչապետերի որոշումներ

18 Սեպտեմբերի 2019, 624 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N Մ-1173-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02565835) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան» ծրագրի մասին» N Մ-1173-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Շահարտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 04210867) 2019 թվականի օգոստոսի 12-ին կնքված N ԱՄ-01/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է պոլիէթիլենային խողովակների մատակարարում՝ 1,385,667 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Դավիթ Նահատակյան Սամվելի» ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ՝ 43111072) 2019 թվականի հուլիսի 1-ին կնքված N 01072019 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մասնագիտական խորհրդատվության ծառայությունների մատուցում՝ 1,350,050 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Արխիվ

2024

2023