Փոխվարչապետերի որոշումներ

18 Սեպտեմբերի 2019, 645 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N Մ-1435-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672)՝ «Մեծն Էրիկ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 05502622) և «Լեգիոն պարիսպ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00075973)
2019 թվականի հուլիսի 30-ին կնքված եռակողմ պայմանագրում նշված գործարքները, որով նախատեսվում են Գյումրի քաղաքի Շչորսի 1 հասցեում գտնվող հուշարձան շենքի վերակառուցման, ամրացման, արդիականացման շինարարական աշխատանքների իրականացում՝ 14,075,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի ու ջրամեկուսացման, ներկման աշխատանքների իրականացում՝ 1,407,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2015 թվականի դեկտեմբերի 25-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի հին թատրոնի շենքի և հարակից տարածքի վերակառուցման, վերանորոգման և բարեկարգման» ծրագրի մասին» N Մ 1435 Ա ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն: