Փոխվարչապետերի որոշումներ

18 Սեպտեմբերի 2019, 644 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 73-Ա ԵՎ N 77-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ անհատ բարերարներ Գրեյս Ասպանյանի և Մելքոն Ասպանյանի կողմից «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռը (կոշիկներ՝ 370 զույգ, նոր և պայուսակներ՝ 9 հատ, նոր, 237.95 կգ ընդհանուր քաշով,
3,127 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, «Արարատյան» մաքսատուն-վարչություն) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1-ի «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Օրրան-Վանաձոր» օգնություն կարիքավոր ընտանիքներին» ծրագրի մասին» N 73-Ա և «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Օրրան» օգնություն կարիքավոր ընտանիքներին» ծրագրի մասին» N 77-Ա որոշումներով հաստատված ծրագրերի շրջանակներում: