18 Սեպտեմբերի 2019, 641 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N Մ- 126-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2012 թվականի փետրվարի 24-ի «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարանի հանդիսությունների դահլիճի շենքի արտաքին և ներքին հարդարման աշխատանքների իրականացում» ծրագրի մասին» N Մ-126-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ի կետում «5,054,355,000 դրամ» բառերը փոխարինել «5,754,355,000 դրամ» բառերով.
2) որոշմանը կից ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված ստորև նշված ապրանքները ներմուծվում են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում՝
1) բռնակներ՝ 2 տեղ, 29 կգ ընդհանուր քաշով, 2,017.2 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 13,000 դրամ, «Արարատյան» ՄՎ.
2) կահույք՝ 30 տեղ, 3,910 կգ ընդհանուր քաշով, 130,574 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,747,000 դրամ, «Արարատյան» ՄՎ.
3) կահույք՝ 21 տեղ, 3,289 կգ ընդհանուր քաշով, 143,030 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 2,117,320 դրամ, «Արարատյան» ՄՎ.
4) դետալներ՝ 4 տեղ, 84 կգ ընդհանուր քաշով, 6,051.6 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 54,080 դրամ, «Արարատյան» ՄՎ.
5) գործվածքներ՝ 3 տեղ, 79 կգ ընդհանուր քաշով, 9,162 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 50,900 դրամ, «Արարատյան» ՄՎ.
6) գործվածքներ՝ 1 տեղ, 6.5 կգ ընդհանուր քաշով, 2,176 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 4,200 դրամ, «Արարատյան» ՄՎ.
7) ջահեր՝ 2 տեղ, 62 կգ ընդհանուր քաշով, 2,550 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 39,950 դրամ, «Արարատյան» ՄՎ.
8) լրագրասեղան՝ 3 տեղ, 237 կգ ընդհանուր քաշով, 7,710 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 340,500 դրամ, «Արարատյան» ՄՎ.
9) տեքստիլ՝ 2 տեղ, 38.7 կգ ընդհանուր քաշով, 9,246 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 120,200 դրամ, «Արարատյան» ՄՎ.
10) տեքստիլ՝ 2 տեղ, 45 կգ ընդհանուր քաշով, 4,511 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 139,800 դրամ, «Արարատյան» ՄՎ.
11) կահույք՝ 26 տեղ, 2,823 կգ ընդհանուր քաշով, 102,978 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 2,460,750 դրամ, «Արարատյան» ՄՎ.
12) տեքստիլ՝ 2 տեղ, 24.2 կգ ընդհանուր քաշով, 9,745.5 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 107,350 դրամ, այլ ծախս 30 եվրո, «Արարատյան» ՄՎ: