Փոխվարչապետերի որոշումներ

18 Սեպտեմբերի 2019, 651 - Ա

«ՖՈՔԸՍ ՕՆ ՉԻԼԴՐԵՆ ՆԱՈՒ, ԻՆԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵՔ ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող` 5,384,700 դրամ ընդհանուր արժողությամբ «Երեք մանկական խաղահրապարակ Հայաստանի և Արցախի համայնքներում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 00130776) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2019 թվականի օգոստոսի 13-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կամոյի փողոց 71 շենքի բակի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 3,857,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2019 թվականի օգոստոսի 13-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Սոնասարի համայնքի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 1,079,700 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2019 թվականի օգոստոսի 13-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Բաղրամյանի համայնքի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 448,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

Հավելված

Արխիվ

2024

2023