Փոխվարչապետերի որոշումներ

18 Սեպտեմբերի 2019, 659 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N Մ-744-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Էդիկ Հարությունյանի կողմից (անձնագիր` N 45 00 684126) որպես նվիրատվություն, «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված ապրանքները (76 կգ ընդհանուր քաշով, 180,571 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ցանկը՝ համաձայն հավելվածի, ԵՏՄ բեռ) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի սեպտեմբերի 8-ի «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Շուշի քաղաքի Գոհար Աղա Վերին (Ջումա) մզկիթի վերանորոգման աշխատանքներ» ծրագրի մասին» N Մ-744-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:

Հավելված

 

Արխիվ

2024

2023