Փոխվարչապետերի որոշումներ

18 Սեպտեմբերի 2019, 660 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N Մ-1435-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ (N 1)

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից ձեռք բերված խողովակի կախիչները (9.3 կգ ընդհանուր քաշով, 15,975.80 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2015 թվականի դեկտեմբերի 25-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի հին թատրոնի շենքի և հարակից տարածքի վերակառուցման, վերանորոգման և բարեկարգման» ծրագրի մասին» N Մ-1435-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:

 

Արխիվ

2024

2023