Փոխվարչապետերի որոշումներ

18 Սեպտեմբերի 2019, 668 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N Մ-1264-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կողմից «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի հասցեով ուղարկված բեռները (սերմերի փաթեթավորման համար սննդային պոլիէթիլենային տոպրակներ և անասնաֆերմայի կենդանիների համար վիտամիններ, 65 տեղ, 570 կգ ընդհանուր քաշով, 2,618.18 եվրոյին համարժեք դրամ ընդհանոր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, «Արևմտյան» մաքսատուն-վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 27-ի «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղատնտեսության զարգացում» ծրագրի մասին» N Մ-1264-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում: