Փոխվարչապետերի որոշումներ

18 Սեպտեմբերի 2019, 648 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N Մ-1435-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2015 թվականի դեկտեմբերի 25-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի հին թատրոնի շենքի և հարակից տարածքի վերակառուցման, վերանորոգման և բարեկարգման» ծրագրի մասին» N Մ 1435 Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Վալիռով» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01007901) 2019 թվականի օգոստոսի 19-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սև մետաղական թիթեղի և ուղղանկյուն խողովակի մատակարարում՝ 82,916.66 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Պրոֆ ԱԼ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01831375) 2019 թվականի օգոստոսի 15-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ալյումինե օդափոխության ցանցերի փոշեներկում ՝ 169,167 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: