Փոխվարչապետերի որոշումներ

18 Սեպտեմբերի 2019, 633 - Ա

«ՍԱՏԱՐ» ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Օգնություն սահմաններից դուրս» («Aid Beyond Borders») ոչ առևտրային կազմակերպության կողմից որպես օժանդակություն՝ «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված մեծահասակների օգտագործված հագուստի, մանկական նոր հագուստի և խաղալիքների, գրենական պիտույքների, առաջին բուժօգնության պարագաների, բժշկական վերականգնողական սարքավորման և հաշմանդամի սայլակի (106 կտոր, 1,984 կգ ընդհանուր քաշով, 5,920 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ 1,680 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսերը, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և կազմակերպության անդամների և սահմանամերձ տարածքներում ապրող սոցիալապես անապահով անձանց անհատույց բաշխման ծրագիրը:
2. «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը` նշված բեռի բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: