Փոխվարչապետերի որոշումներ

18 Սեպտեմբերի 2019, 630 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-Ի N Մ-804-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Սրբոց թարգմանչաց» եկեղեցու կառուցում» ծրագրի մասին» N Մ-804-Ա որոշմամբ հաստատված ծրագրում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 8-րդ կետում «ավարտը՝ 2019 թ. դեկտեմբերի 30-ը, տևողությունը՝ 81 ամիս» բառերը փոխարինել «ավարտը՝ 2022 թ. դեկտեմբերի 30-ը, տևողությունը՝ 117 ամիս» բառերով.
2) 9-րդ կետում «Աշխատանքների ժամկետը՝ 2013 թ. մարտի 25-ից մինչև 2019 թ. դեկտեմբերի 30-ը» բառերը փոխարինել «Աշխատանքների ժամկետը՝ 2013 թ. մարտի 25-ից մինչև 2022 թ. դեկտեմբերի 30-ը» բառերով:

 

Արխիվ

2024

2023