Փոխվարչապետերի որոշումներ

3 Սեպտեմբերի 2019, 610 - Ա

ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի անապահով ընտանիքներին բաշխելու համար նախատեսված՝ ԱՄՆ-ի «Ուղղափառ քրիստոնեական միջազգային բարեգործություն» կազմակերպության կողմից Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի հասցեով ուղարկված բեռի (455 արկղ, 15,684.77 կգ ընդհանուր քաշով, 10,442 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 5,334 ԱՄՆ-ի դոլար, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Հյուսիսային մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմին` նշված բեռի համապատասխան ձևակերպումները և բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հավելված