3 Սեպտեմբերի 2019, 587 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N Մ-018-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ Մ Ա Ս Ի Ն (N 1)
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի հունվարի 27-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N Մ-018-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Ոսկե կար» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01848257) 2019 թվականի հուլիսի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շապիկների ձեռքբերում՝ 896,800 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ՌԵԴ-ՓՈՒՆԹ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 03312103) 2019 թվականի հուլիսի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տպագրության ծառայությունների մատուցում՝ 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: