3 Սեպտեմբերի 2019, 576 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 538-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի`
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի օգոստոսի 5-ի «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամի հասցեով ստացված բեռների ներմուծման և արտահանման ծրագրի մասին» N 538-Ա որոշման 1-ին կետում «2,668,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ» բառերը փոխարինել «2,688,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ» բառերով: