3 Սեպտեմբերի 2019, 572 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 24-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ որ «Արմենիան Ֆյուչր» բարեգործական հիմնադրամի
(ՀՎՀՀ` 02680994) կողմից «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 05501766) 2019 թվականի
հուլիսի 15-ին կնքված N 1507-19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մանկական խաղահրապարակների սարքավորումների պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 5,265,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի
2019 թվականի մարտի 1-ի «Արմենիան Ֆյուչր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Լուսագյուղ գյուղի զարգացում» ծրագրի մասին» N 24-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: