Փոխվարչապետերի որոշումներ

3 Սեպտեմբերի 2019, 566 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 68-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02538542) 2019 թվականի հուլիսի 23-ին կնքված N AR230719 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2020 թվականի փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում հիմնադրամի Երևանյան գրասենյակի համար սննդի և տնտեսական ապրանքների ձեռքբերում՝ 5,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղական համայնքների զարգացում» ծրագրի մասին» N 68-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
 

Արխիվ

2024

2023